Գլխավոր >> Նորություններ >> Կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը

Կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը

ՀՖՖ 09.12.2025 15:26

Դեկտեմբերի 9-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը։

 

Նիստի ընթացքում հաստատվեց ՀՖՖ 26-րդ հերթական ժողովի օրակարգը։

 

ՀՖՖ Գործադիր կոմիտեին ներկայացվեց ՀՖՖ նոր անդամակցության համար դիմած կազմակերպությունների՝ «Դավթաշեն Ֆուտբոլային Ակումբ» ՀԿ, «Զանգեզուր Ֆուտբոլային Ակումբ» ՀԿ, «Էրեբունի Ֆուտբոլային Ակումբ» ՀԿ և «Շենգավիթ ՖԱ» ՍՊԸ դիմումները։ Գործադիր կոմիտեի անդամներն ուսումնասիրեցին և որոշեցին չհաստատել դիմումներն ու չներառել այդ հարցը ՀՖՖ 26-րդ հերթական ժողովի օրակարգում։

 

ՀՖՖ Գործադիր կոմիտեն Վարդան Կոստանյանին ընտրեց ՀՖՖ ընտրական կոմիտեի փոխնախագահ։

 

ՀՖՖ Գործադիր կոմիտեն ուսումնասիրեց Կանանց ֆուտբոլի և Ֆուտզալի կոմիտեների կազմերի թարմացված ցանկերը և որոշեց հաստատել դրանք։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ