
Կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը
ՀՖՖ
25.04.2023 18:30
Ապրիլի 25-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը:
ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները միաձայն քվեարկեցին ՀՖՖ մշտական կոմիտեների 2022-2026 թվականների կազմի հաստատման օգտին:
Այնուհետև քվեարկությամբ հաստատվեց Հայաստանի Առաջին խմբի առաջնության համար ակումբների արտոնագրման կանոնակարգը (2023 թվականի խմբագրություն):
Օրակարգի վերջին հարցի շրջանակում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները միաձայն քվեարկեցին ՖԻՖԱ-ի հետ համաձայնեցված նպատակների պայմանագրի հաստատման օգտին: