Մեկնարկեց ՀՖՖ «Ֆուտբոլի դպորցական գավաթը»
Մեկնարկեց ՀՖՖ «Ֆուտբոլի դպորցական գավաթը»։ Այն անցկացվում է «Ֆուտբոլը դպրոցում» կրթական ծրագրի շրջանակում։ Այս տարի մրցաշարին մասնակցում է ավելի քան 640 դպրոց՝ 157-ը Երևանի, շուրջ 485-ը՝ մարզերի։ Մասնակցում է 7800 աշակերտ։
Մրցաշարին մասնակցում է երեք տարիքային խումբ՝ Մ-10, Մ-12 և Մ-14 տարեկաններ։ Մ-10 և Մ-12 խմբերը մրցում են երկու փուլով՝ համայնքային և մարզային-երևանյան, իսկ Մ-14 տարեկանների մրցաշարը ներառում է նաև երրորդ՝ հանրապետական փուլը։
Յուրաքանչյուր թիմ հայտավորում է 12 երեխայի, որոնցից 6-ը խաղում են դաշտում։ Թիմերը պարտադիր պետք է լինի 3 աղջիկ, որոնցից մեկը պետք է լինի խաղադաշտում։
ՀՖՖ նախագահի խորհրդական, Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի պետ Արթուր Սահակյանի խոսքով՝ ՀՖՖ-ն այս ծրագիրը իրականացնում է ՀՀ բոլոր քաղաքապետարանների, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ։ Ծրագրի նպատակն է նպաստել առողջ ապրելակերպի ձևավորմանը, մեծացնել ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը և ֆուտբոլը դարձնել հասանելի բոլորի համար։