Գլխավոր >> Նորություններ >> Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Բոսնիա և Հերցեգովինա

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Բոսնիա և Հերցեգովինա

Ֆուտզալ 14.09.2022 18:00

Սեպտեմբերի 14-ին Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Բոսնիա և Հերցեգովինայի Զենիցա քաղաք, որտեղ Ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության ընտրական հիմնական փուլի շրջանակում սեպտեմբերի 17-ին ուժերը կչափի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ։
Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ Զենիցա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները․
 

Լուան Մյուլլեր Բարբոսա - «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով - «Ռոստով» (Ռուսաստան)
Սարո Գալստյան - «Երևան ՖԱ»
Գարեգին Մաշումյան - «Երևան ՖԱ»
Դավիդ Ասլանյան - «Երևան ՖԱ»
Ռաֆիկ Մելիքյան - «Երևան ՖԱ»
Սարգիս Մարգարյան - «Ստալիցա» (Բելառուս)
Արթուր Մելքոնյան - «Ուխտա» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)
Վլադիմիր Սանոսյան - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա - «ԱԷԿ Աթենք» (Հունաստան)
Լուկաս Ռոզենսկի - «Այաթ» (Ղազախստան)

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ