
Մեծ խաղը նոր է սկսվում․ IDBank-ը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և IDBank-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել, ըստ որի Հայաստանի թվային բանկինգի առաջատար IDBank-ը կհանդիսանա կազմակերպության գլխավոր հովանավորը:
Կարևորելով համագործակցությունը` ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շեշտեց, որ այսպիսի գործընկերների աջակցությամբ է զարգանալու հայկական ֆուտբոլը.
«Մենք կարևորում ենք Հայաստանի առաջատար թվային բանկի աջակցությունը հայկական ֆուտբոլի համար կարևորագույն այս շրջանում։ Համոզված եմ՝ համագործակցությունը շարունակական և փոխշահավետ կլինի կողմերի համար»։
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն իր հերթին ընդգծեց.
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին տարիների ընթացքում մեծածավալ գործունեություն է իրականացնում ֆուտբոլային ենթակառուցվածքների, մանկապատանեկան և մասսայական ֆուտբոլի զարգացման ուղղությամբ։
Այստեղ մեր տեսլականները համընկնում են: ID Bank-ը կարևորում է առողջ ապրելակերպը, Հայաստանում սպորտի զարգացումն ու երեխաների շրջանում սպորտաձևի մասսայականացումը: Վստահ եմ՝ մեր համագործակցությամբ ավելի ենք նպաստելու հայկական ֆուտբոլի զարգացմանը: Մեր ազգային հավաքականին մաղթում ենք միայն հաղթանակներ»: