Գլխավոր >> Նորություններ >> Տեղեկություններ Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերի մասին

Տեղեկություններ Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերի մասին

18.03.2026 20:16

Հարգելի՛ երկրպագուներ, հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակը՝ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է: 


Վերահաստատում ենք, որ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: 


Հավելենք, որ մարտի 19-ին ժամը 11:00-ին, կսկսվի Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը, ինչպես նաև ԶԼՄ-ների հավատարմագրումը:


Ժամը 12:00-ին էլ Հայաստանի հավաքականի՝ Armenia National Teams պաշտոնական էջերում կհրապարակվի ազգային ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցանկը:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ