Երևանում կանցկացվի Unibank Cup ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարը
Ֆուտզալ
28.11.2025 16:30
Երևանում կանցկացվի ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշար։ Այն կկայանա դեկտեմբերի 20–24-ը և կկրի Unibank Cup անվանումը։
Մրցաշարին կմասնակցեն 4 երկրի հավաքականներ՝ Հայաստան, Մոլդովա, Վրաստան և Ղրղզստան։
Հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Ժամանակացույց
Դեկտեմբերի 21
16:00 - Ղրղզստան - Վրաստան
20:00 - Հայաստան - Մոլդովա
Դեկտեմբերի 22
16:00 - Վրաստան - Մոլդովա
20:00 - Հայաստան - Ղրղզստան
Դեկտեմբերի 24
14:00 - Ղրղզստան - Մոլդովա
20:00 - Հայաստան - Վրաստան