Գլխավոր >> Նորություններ >> Լուան Մյուլլերը՝ Հայաստանի 2022 թ․ լավագույն ֆուտզալիստ

Լուան Մյուլլերը՝ Հայաստանի 2022 թ․ լավագույն ֆուտզալիստ

Ֆուտզալ 09.12.2022 15:00

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտզալիստի քվեարկության արդյունքները։ 

Հավաքելով 47 միավոր՝ 2022թ․ լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը։

Երկրորդ հորիզոնականում է ռուսական «Նորիլսկի Նիկելի» ֆուտզալիստ Վլադիմիր Սանոսյանը (36 միավոր)։

23 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է ռուսական «Ուխտայի» ֆուտզալիստ Արթուր Մելքոնյանը:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ