
Կայացավ «Սյունիք-աղջիկների» պարգևատրման արարողությունը
Կանանց Ֆուտբոլ
25.05.2025 17:05
Մայիսի 25-ին Կապանի «Լեռնագործ» մարզադաշում կայացավ Կանանց Հայաստանի Առաջին խմբի 2024/2025 առաջնության 21-րդ տուրի «Սյունիք-աղջիկներ»-«Շիրակ-աղջիկներ» հանդիպումը: Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:
Հանդիպումից հետո Կանանց Հայաստանի Առաջին խմբի առաջնության հաղթող «Սյունիք-աղջիկներ» թիմը պարգևատրվեց չեմպիոնական գավաթով և ոսկե մեդալներով: