
Կայացավ Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը
Մ-21 հավաքական
06.02.2025 12:35
Փետրվարի 6-ին շվեյցարական Նիոնում կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2027 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկվեց E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Իտալիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի ընտրանիները:
Խմբային փուլի խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ: