«Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի «Դինամո Մինսկի» հետ
Եվրագավաթներ
18.06.2024 16:20
Հունիսի 18-ին շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ընդգրկված էր 3-րդ խմբում: Վիճակահանության արդյունքում որակավորման առաջին փուլում «Փյունիկն» ուժերը կչափի բելառուսական «Դինամո Մինսկ»-ի հետ: Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին կամ 10-ին մրցակցի հարկի տակ: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-ին կամ 17-ին Երևանում:
Հանդիպումների անցկացման հստակ ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: