Գլխավոր >> Նորություններ >> «Ուրարտուն» 11-մետրանոցներով պարտվեց «Զրինսկիին» և պայքարը կշարունակի ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայում

«Ուրարտուն» 11-մետրանոցներով պարտվեց «Զրինսկիին» և պայքարը կշարունակի ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայում

Հուլիսի 18-ին Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա) - «Ուրարտու» պատասխան հանդիպումը: Երկրորդ հանդիպումն ավարտվեց մեր թիմի առավելությամբ՝ 3:2 հաշվով: Թիմերի միջև առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել էր «Զրինսկին»: Երկու խաղերում գոլերի հավասարության պարագայում (3:3) հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում, որտեղ «Զրինսկին» առավելության հասավ 4:3 հաշվով:
  
«Զրինսկի» - «Ուրարտու»՝ 2:3 (1:2) (4:3)
Մոստար, «Գրադսկի» մարզադաշտ
Մրցավար՝ Պետեր Կյեսգոր (Դանիա)
Գոլերը՝ Բիլբիյա, 27, Գրիգորյան, 74, 90+1 (11մ), Կիշ, 94 (11մ), Մաքսիմենկո, 105+3
11-մետրանոց հարվածաշար՝ Մաքսիմենկո (0:1), Կիշ (1:1), Օզբիլիս (1:2), Կոժուլ (2:2), Գրիգորյան (2:3), Զլոմիսլիչ (2:3), Էդուարդո (2:3), Սենիչ (3:3), Ղազարյան (3:3), Բարիշիչ (4:3)

«Ուրարտուն» պայքարը կշարունակի ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ նրա մրցակիցը կլինի Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլը»:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ