
ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» և «Արարատ-Արմենիան» որակավորման 2-րդ փուլում են
Հուլիսի 20-ին կայացան ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Էգնատիա» (Ալբանիա) - «Արարատ-Արմենիա» և «Արսենալ Տիվատ» (Չեռնոգորիա) - «Ալաշկերտ» պատասխան հանդիպումները: Մեր ակումբները հաղթանակներ տոնեցին և և հանդես կգան որակավորման 2-րդ փուլում:
«Էգնատիա» - «Արարատ-Արմենիա»՝ 3:4 (2:1) (2:4)
Էլբասան Արենա, Էլբասան
Մրցավար՝ Դրագոմիր Դրագանով (Բուլղարիա)
Գոլերը՝ Մադեյրոս, 4, Կասա, 36, Դվամենա, 108, 120+4 (Էգնատիա), Էզա, 17, Կաստանեյրա, 58, Յեննե, 110, Բուենո, 113 (Արարատ-Արմենիա)
11 մետրանոց հարվածաշար՝ Դվամենա (1:0), Ալեմաո (1:1), Զեյնուլայ (1:1), Սերոբյան (1:2), Մուստա (1:2), Կաստանեյրա (1:3), Ալեկսի (2:3), Յեննե (2:4)
«Արսենալ Տիվատ» - «Ալաշկերտ»՝ 1:6 (0:2)
ԴԳ Արենա, Պոդգորիցա
Մրցավար՝ Օլեկսեի Դերեվինսկի (Ուկրաինա)
Գոլերը՝ Ջորջևիչ, 58 (Արսենալ Տիվատ), Ագդոն, 40, 45+1, 48, Ռասինես, 74, Ս. Գրիգորյան, 90+2, Մենսա, 90+5 (Ալաշկերտ)
ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտը» կմրցի հունգարական «Դեբրեցենի» հետ, իսկ «Արարատ-Արմենիան» ուժերը կչափի հունական «Արիսի» հետ: