Ավարտվեց ՈՒԵՖԱ Ակումբների արտոնագրման փոխանակման 2025/26 մրցաշրջանի ծրագիրը
Արտոնագրման համակարգ
06.07.2026 16:12
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ-ի Ակումբների արտոնագրման փոխանակման ծրագրի (UEFA Club Licensing Exchange Programme) 2025/26 մրցաշրջանի եզրափակիչ սեմինարը, որին մասնակցեցին նաև ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակիցները։ Հանդիպման ընթացքում ամփոփվեց ողջ մրցաշրջանի նախագիծը, որին մասնակցում էր եվրոպական 10 ասոցիացիա:
Ծրագրի ընթացքում մասնակիցներն առցանց հանդիպումների, ճանաչողական այցերի և քննարկումների միջոցով փոխանակվել են փորձով ու նոր գաղափարներով՝ ազգային համակարգերի զարգացման նպատակով։
ՀՖՖ ներկայացուցիչներն առանձնահատուկ ընդգծել են Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ անմիջական գործակցության և երկարաժամկետ մասնագիտական կապերի ձևավորման նշանակությունը։
