Գլխավոր >> Նորություններ >> «Վեստ Արմենիան» և «Գանձասարը»՝ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչում

«Վեստ Արմենիան» և «Գանձասարը»՝ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչում

Հայաստանի գավաթի խաղարկությունում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցան 1/8 եզրափակչի երկու հանդիպում։ Ջունիոր Սպորտ մարզադաշտում «Վեստ Արմենիան» կարողացավ 2:1 հաշվով պարտության մատնել Առաջին խումբը ներկայացնող «Սյունիքին»։ Խաղային օրվա մյուս՝ «Արարատ» - «Գանձասար» խաղում կարիք եղավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի։ Այստեղ ավելի դիպուկ գտնվեցին «Գանձասարի» ֆուտբոլիստները։



«Վեստ Արմենիա» - «Սյունիք»՝ 2:1 (2:1)
Երևան, Ջունիոր Սպորտ
Մրցավար՝
Տիրան Երիցյան
Գոլերը՝ Տիմուր Ռուդոսսելսկի 12', Արթուր Դանիելյան 36', (Վեստ Արմենիա) Արտեմ Արուտյունյան 45+1' (Սյունիք)

Խաղի արձանագրությունը
 


«Արարատ» - «Գանձասար»՝ 1:1 (0:1)  (4:5) 
Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
Մրցավար՝
Արտակ Վարդանյան
Գոլերը՝ Կասիմ Հաջի 81’, (Արարատ) Աշոտ Քոչարյան 36’ (Գանձասար)

Խաղի արձանագրությունը

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ