Գլխավոր >> Նորություններ >> Կանանց Մ-19 հավաքականը պարտվեց Ուկրաինայի Մ-19 ընտրանուն

Կանանց Մ-19 հավաքականը պարտվեց Ուկրաինայի Մ-19 ընտրանուն

Հոկտեմբերի 24-ին մեկնարկեց ՈՒԵՖԱ Եվրոպայի Կանանց մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարը: Հայաստանի հավաքականը ընդգրկված է B4 խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիան, Ուկրաինան և Լյուքսեմբուրգը: Առաջին տուրում մեր ընտրանին մրցեց Ուկրաինայի հետ և պարտվեց 0:6 հաշվով:

Ուկրաինա Մ-19 – Հայաստան Մ-19: 6:0 (3:0)
Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
Մրցավար՝ Օքսաննա Կրյուկ (Մոլդովա)
Գոլերը՝ Զաբորովեց, 20, Պտիցինա, 22, Սերբուկ, 37, Բորովսկա, 51, 74, Ֆեդորենկո, 73

Ուկրաինա Մ-19
1. Վառվառա Նովիկովա, 2. Տատիանա Բոնդարենկո (5. Վալերիա Հրեսա, 80), 4. Դարինա Կրասնոբորոդկո, 7. Լիլիանա Սերբուկ (8. Դիլիարա Բոնդարիևա,61), 9. Դիանա Բորովսկա, 10. Վիկտորիա Ռադիոնովա, 11. Անգելինա Ֆեդորենկո, 18. Միրոսլավա Նևար (ա) (15. Ալեկսանդրա Յանիևա, 80), 19. Ելիզավետա Լիխովիդ (17. Դանա Կորոտչուկ, 46), 20. Լիդիա Զաբորովեց (14. Կատերինա Լուզվա, 61), 22. Մարինա Պտիցինա 
Պահեստայիններ՝ 12. Վիկտորիա Կանիևսկա, 3. Վիկտորիա Շևցովա, 16. Վիկտորիա Սկոցիկ, 21. Պոլինա Բարինովա
Գլխավոր մարզիչ՝ Նատալիա Իգնատովիչ

Հայաստան Մ-19
1. Շողիկ Սարդարյան, 5. Աննա Մարգարյան, 7. Էմմի Սարգսյան (ա), 8. Թամարա Սահակյան, 9. Միլենա Սայադյան, 10. Լուսինե Կոստանյան, 11. Հասմիկ Գրիգորյան, 13. Թահլիա Ոսկանյան, 14. Նաիրա Կատիկյան (2. Վալենտինա Գրիգորյան, 84), 17. Նարինե Իսկանդարյան, 19. Ռոզալինա Երիցյան (4. Գայանե Գրիգորյան, 90)
Պահեստայիններ՝ 12. Սոֆիա Հարությունյան, 16. Ալեսիա Հաջաթյան, 18. Լաուրա Հովհաննիսյան, 3. Միլենա Ավետիսյան, 6. Սուսաննա Վարդումյան, 15. Սվետլանա Ալեքսանյան
Գլխավոր մարզիչ՝ Գագիկ Տեր-Գևորգյան

Խմբի մյուս խաղում մրցեցին Լյուքսեմբուրգի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները: Հյուսիսային Մակեդոնիան հաղթեց 4:0 հաշվով:

Առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

Ուկրաինա – 3 միավոր
Հյուսիսային Մակեդոնիա - 3 միավոր
Լյուքսեմբուրգ - 0 միավոր
Հայաստան - 0 միավոր

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ