
«Երևան ՖԱ»-ն՝ Ֆուտզալի Հայաստանի գավաթակիր
Ֆուտզալ
17.05.2025 19:41
Մայիսի 17-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի 2025 թվականի խաղարկության եզրափակիչ «Երևան ՖԱ»-«Լոգիկոն» հանդիպումը:
Երկրորդ տարին անընդմեջ «Երևան ՖԱ»-ն հռչակվեց Ֆուտզալի Հայաստանի գավաթակիր: «Երևան ՖԱ»-ն խոշոր հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Առաջին խաղակեսն ավարտվեց 7:0 հաշվով, իսկ հանդիպումը՝ 12:1 հաշվով:
«Երևան ՖԱ»-ն չեմպիոնության համար պայքարում է նաև Ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնությունում, որտեղ նրա մրցակիցը «Յունիսպորտն» է:
Առաջին եզրափակիչը կկայանա մայիսի 21-ին: