Զավեն Հովհաննիսյանը՝ ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի հանդիպման մրցավար
ՀՖՖ
31.07.2023 17:30
Օգոստոսի 1-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Պարտիզանի» (Ալբանիա) – «Ատլետիկ Էսկալդես» (Անդորրա) հանդիպումը:
Հայկական մրցավարական անձնակազմը կսպասարկի խաղը: Հանդիպման մրցավար է նշանակվել Զավեն Հովհաննիսյանը, մրցավարի օգնականներ՝ Ատոմ Սևգուլյանը և Արթուր Գդլյանը: Հանդիպման չորորդ պաշտոնյան կլինի Արտեմ Գասպարյանը: