Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Բուդապեշտ
Ազգային հավաքական
10.10.2025 10:35
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Բուդապեշտ, որտեղ հոկտեմբերի 11-ին կմրցի Հունգարիայի ազգային հավաքականի հետ՝ Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի շրջանակներում։
Խաղը կմեկնարկի ժամը 20:00-ին։ Այսօր ժամը 19:30-ին (Երևանի ժամանակով) տեղի կունենա մամուլի ասուլիս Հայաստանի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և կիսապաշտպան Վահան Բիչախչյանի մասնակցությամբ։
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը կմեկնի Դուբլին՝ մրցելու Իռլանդիայի հավաքականի դեմ։