Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Ուզբեկստանին
Մ-19 հավաքական
08.09.2025 21:17
Այսօր՝ օգոստոսի 8-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում Հայաստանի և Ուզբեկստանի մինչև 19 տարեկանների հավաքականներն ընկերական հանդիպում անցկացրին։
Միշա Ջորկաեֆի գլխավորած թիմը պարտվեց 0:1 հաշվով։ Միակ գոլը խփեց Դիյորբեկ Տոջիբոևը։
Հոկտեմբերին մեր ընտրանին կսկսի պայքարը ՈՒԵՖԱ 2025/26 Եվրոպայի Մ-19տ. առաջնության որակավորման առաջին փուլում։