Գլխավոր >> Նորություններ >> «ԵԱ-ից հետո մեզ համար ամեն ինչ ավելի է բարդացել, և մենք դա պետք է ընդունենք որպես մարտահրավեր »․ Անտոնիո Ֆերնանդես

«ԵԱ-ից հետո մեզ համար ամեն ինչ ավելի է բարդացել, և մենք դա պետք է ընդունենք որպես մարտահրավեր »․ Անտոնիո Ֆերնանդես

Ֆուտզալ 19.06.2026 15:08

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի 2028 թվականի առաջնության որակավորման հիմնական փուլում ընդգրկվել է առաջին խմբում, որտեղ կհանդիպի Հունգարիայի ու Շվեդիայի հավաքականներին։

 

Հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսը ՀՖՖ-ի հետ զրույցում խոսել է վիճակահանության արյդունքներից։

 

«Հավասարակշռված խումբ է։ Հունգարիան տակտիկապես լավ կազմակերպված, մրցունակ թիմ է և ունի հիանալի մարզիչ։ Շվեդիան ֆիզիկապես ուժեղ հավաքական է՝ տաղանդավոր խաղացողներով։ Հաջորդ փուլ անցնելու համար պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը և նույնիսկ գերազանցենք այն։ Եվրոպայի առաջնությունից հետո մեզ համար ամեն ինչ ավելի է բարդացել, և մենք դա պետք է ընդունենք որպես մարտահրավեր։ Մենք պատրաստ ենք քրտնաջան աշխատել Աշխարհի 2028թ-ի առաջնության որակավորման հիմնական փուլը հաղթահարելու համար», - նշել է իսպանացի մասնագետը։

 

Հանդիպումները կմեկնարկեն 2026 թ․ հոկտեմբերից և կշարունակվեն մինչև 2027 թ․ մարտ։

 

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ