Գլխավոր >> Նորություններ >> Unity Cup. Հայաստանի թիմը ճանաչողական հավաք է անցկացնում

Unity Cup. Հայաստանի թիմը ճանաչողական հավաք է անցկացնում

ՀՖՖ-ն և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) հայտարարել էին փախստականի կարգավիճակ ունեցող սիրողական ֆուտբոլիստների թիմի ձևավորման մեկնարկի մասին։ Տվյալ թիմը հոկտեմբերին Իտալիայում կմասնակցի Unity EURO Cup 2026 միջազգային մրցաշարին։

 

Մասնակցության հայտ է ներկայացրել 40 հոգի, այդ թվում՝ արցախցիներ և արտասահմանցիներ։ Նրանք այժմ անցնում են ճանաչողական հավաք։ Մարզիչները կընտրեն 20 լավագույններին։ Ընտրված խաղացողները օգոստոսին կսկսեն ուսումնամարզական հավաք։

 

Հայաստանն այս մրցաշարին մասնակցում է 2023 թվականից։ Նախորդ տարի մեր թիմը գրավեց երկրորդ տեղը։ Եզրափակիչում մերոնք հետխաղյա 11-մետրանոցներով զիջեցին Ֆինլանդիային։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ