Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը զիջեց Լյուքսեմբուրգին
Կանանց Ֆուտբոլ
02.03.2026 23:02
Շարունակվում է ՈՒԵՖԱ Եվրոպայի կանանց Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլը:
B Լիգայի B4 խմբի 2-րդ տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը 0-5 հաշվով զիջեց Լյուքսեմբուրգի ընտրանուն: Վերջին՝ 3-րդ տուրում Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը կհանդիպի Բոսնիա և Հերցեգովինայի հասակակիցներին:
Եվրոպայի կանանց Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլ, B4 խումբ, Տուր 2
Լյուքսեմբուրգ - Հայաստան՝ 5:0
Գոլերը՝ Ֆերնանդես Բերենգեր, 5, Լենա Ալվես, 48, Ջենի Սոարես, 51, Ֆեդերիկա Մորվիլի, 63, Կարմեն Կիրպս, 68
Խաղի արձանագրությունը