Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կիսաեզրափակիչում են
Կայացավ Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչի առաջին երկու հանդիպումը։
«Նոան» և «Փյունիկը» փոխանակվեցին 2-ական գնդակով։ Առաջին խաղում 2։1 հաշվով հաղթանակի շնորհիվ Սանդրո Պերկովիչի սաներն անցան կիսաեզրափակիչ։
«Ուրարտուն» էլ ընդունեց «Արարատին» և պարտվեց 2:3 հաշվով։ Շնորհիվ առաջին խաղում խփած 3 անպատասխան գնդակի՝ Ռոբերտ Արզումանյանի թիմը կիսաեզրափակիչում է։
Հայաստանի գավաթ․ 1/4 եզրափակիչ
«Նոա» - «Փյունիկ»՝ 2:2 (առաջին հանդիպում՝ 2։1)
Մարզադաշտ՝ Աբովյան, Վ. Թումասյանի անվ. մարզահամալիր
Մրցավար՝ Աշոտ Հարությունյան
Գոլերը՝ Արամ Խամոյան, 31, Մարին Յակոլիշ, 86 - Ալեքսանդր Միլկովիչ, 37, Կառլեն Հովհաննիսյան, 45+6
«Ուրարտու» - «Արարատ»՝ 2:3 (առաջին հանդիպում՝ 3:0)
Մարզադաշտ՝ Երևան, Ուրարտու-1
Մրցավար՝ Դավիթ Մկրտչյան
Գոլերը՝ Ալեքսանդր Լյովե, 27, Նիկոլաս Կալուկյան, 43 - Գայ Լիմա, 25, Մուսա Կանտե, 89, Դումբիա, 90+6