Պատմական Եվրոպայի առաջնությունը մոտեցավ ավարտին
Ֆուտզալ
31.01.2026 22:42
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում:
Քառորդ եզրափակիչում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 0:3 հաշվով զիջեց Խորվաթիայի ընտրանուն և լքեց պայքարը:
Հիշեցնենք, որ մեր ընտրանին պատմության մեջ առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնությանը: B խմբում Հայաստանի ազգային հավաքականը 7 միավորով գրավել էր առաջին տեղը:
Ֆուտզալի Եվրոպայի առաջնություն, Քառորդ եզրափակիչ
Հայաստան - Խորվաթիա՝ 0:3
Նիկո Վուկոմիր, 6'04'', Դավիդ Մատաջա, 2'42'',15'48''
Մարզադահլիճ՝ Ժալգիրիս Արենա
Խաղի արձանագրությունը