Unibank Cup. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց վերջին խաղում
24.12.2025 23:00
Ավարտվեց ֆուտզալի Unibank Cup միջազգային մրցաշարը։ Վերջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Վրաստանի ընտրանուն՝ մրցաշարն ավարտելով 3 անընդմեջ հաղթանակով։
Մեր թիմից աչքի ընկան Արսեն Պետրոսովն ու Նիկիտա Խրոմիխը, մեկ անգամ էլ մրցակիցը գրավեց սեփական դարպասը։ Պետրոսովն ու Խրոմիխն ավարտված մրցաշարում 3-ական գոլով դարձան Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկուները։
Ավելի վաղ Ռուբեն Նազարեթյանի թիմը 2:1 հաշվով գերազանցել էր Մոլդովային, 5:1 հաշվով էլ՝ Ղրղզստանին։
Unibank Cup, Հայաստան - Վրաստան՝ 3։1
Երևան, Ավան Ակադեմիա
Գոլերը՝ Արսեն Պետրոսով (21:01,) Նիկիտա Խրոմիխ (22:45), Արչիլ Սեբիսկվերաձե (39:58, ԻԳ)