Հայաստանի Գավաթ. Հայտնի է եզրափակիչի օրը
Հայաստանի Գավաթ
18.04.2026 16:23
ՀՖՖ Մրցումների բաժինը հաստատել է Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակչի անցկացման օրն ու ժամը:
Վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 14-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մեկնարկը 19:00-ին է:
Եզրափակիչի մասնակիցները հայտի կդառնան ապրիլի 29-ին: Կիսաեզրափակիչ առաջին դիմակայությունում գործող գավաթակիր «Նոան» 1:0 հաշվով հաղթել է «Արարատ-Արմենիային», իսկ «Անդրանիկ» - «Ուրարտու» զույգում հավասարություն է՝ 1:1
Մանրամասները՝ այստեղ: