Գլխավոր >> Նորություններ >> Մեկնարկեց Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2026-27 մրցաշրջանը

Մեկնարկեց Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2026-27 մրցաշրջանը

Առաջին խումբ 05.08.2026 09:30

Օգոստոսի 3-ին մեկնարկեց Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2026-27 մրցաշրջանը։ Առաջին տուրում խոշոր հաշվով հաղթեց ԲԿՄԱ-2-ը։

Երևանյան ակումբը 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Լեռնային Արցախի» դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Գոռ Գրիգորյանը։ Մեկական անգամ աչքի ընկան Արտակ Գալստյանն ու Էրիկ Վուվունիկյանը։

Մեկնարկային տուրում նույն հաշվով հաղթեց նաև «Անդրանիկը»՝ 4։0 «Արարատ-2»-ի դեմ մրցավեճում։ Գեղարքունիքը ներկայացնող ակումբից դուբլով աչքի ընկավ Դավիթ Ղիասյանը։ Գոլեր խփեցին նաև Էրիկ Պետրոսյանն ու Արարատ Չիլինգարյանը։

Առաջին խմբում նորամուտը հաղթանակով նշեց «Օլիմպիան»։ Ռոման Սիմոնյանի թիմը Դենիլսոն Կարվալյո դա Սիլվայի 2 գնդակի շնորհիվ 2։0 հաշվով գերազանցեց «Ուրարտու 2»-ին։ 

Նորամուտը նշեց նաև «Սարդարապատ-2»-ը՝ 1։0 «Շիրակ-2»-ի դեմ խաղում։ 86-րդ րոպեին դիպուկ էր Եսայի Բաղրամյանը։

Հայաստանի Առաջին խումբ, Տուր 1

«
Շիրակ-2» - «Սարդարապատ-2»՝ 0։1
Խաղի արձանագրությունը

«Օլիմպիա» - «Ուրարտու-2»՝ 2։0
Խաղի արձանագրությունը

ԲԿՄԱ-2 - «Լեռնային Արցախ»՝ 4։0
Խաղի արձանագրությունը

«Արարատ-2» - «Անդրանիկ»՝ 0։4
Խաղի արձանագրությունը

«Փյունիկ Ակադեմիա» - «Արարատ-Արմենիա-2»՝ 1։0
Խաղի արձանագրությունը

«Նոա-2» - «Միկա»՝ 2։3
Խաղի արձանագրությունը

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ