Կայացավ ֆուտզալի Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի վիճակահանությունը
06.03.2026 15:24
Մարտի 6-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ֆուտզալի Հայաստանի գավաթի նախնական փուլի վիճակահանությունը։
Վիճակահանության արդյունքներով՝ 8 թիմերը բաժանվեցին 4 զույգերի։ Նրանք կպայքարեն առաջին 1/8 եզրափակիչ դուրս գալու համար, որտեղ նրանց կմիանան ֆուտզալի Ա Լիգային մասնակցող 12 թիմեր։
Ֆուտզալի Հայաստանի գավաթին կմասնակցի 28 թիմ։ Մրցաշարը կմեկնարկի մարտի 14-ից։ Խաղերը կանցկացվեն ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Ֆուտզալի Հայաստանի գավաթի նախնական փուլի վիճակահանության արդյունքները
«Ֆ.Կ. Տոբակո» - «Արարատ-Ջունիոր»
ՀԽՄ - «Սպորտինգ Երևան»
«Մանոր Մատրիքս» - ՀՊՏՀ «Համալսարանական հավաքական»
«Գուգարք» - «Արարատ-26»