Գլխավոր >> Նորություններ >> Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Չեխիային

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Չեխիային

Ֆուտզալ 08.10.2022 20:00

Հոկտեմբերի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ 2024 որակավորման հիմնական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց մրցակցին 4:2 հաշվով։
Չորս օր անց՝ հոկտեմբերի 12-ին, հավաքականները ևս մեկ անգամ կմրցեն միմյանց դեմ՝ արդեն Չեխիայում։

Հայաստան-Չեխիա՝ 4:2 (1:1)
Երևան, Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ
Գոլերը՝ Լուան Մյուլլեր, 9'46", Նիկիտա Խրոմիխ, 24'31", 28'13", 39'57", Կժիվանեկ, 3'11", Պավել Դրոզդ, 38'25"


Հայաստան
3. Լուան Մյուլլեր, 7. Վլադիմիր Սանոսյան, 13. Արթուր Մելքոնյան, 20. Վիտինյո, 23. Ռոդրիգինյո։
Պահեստայիններ՝ 12. Ալբերտ Աղաջանով, 6․ Նիկիտա Խրոմիխ, 8․ Դենիս Նևեդրով, 9․ Սարգիս Մարգարյան, 10. Սարո Գալստյան (ա), 11. Գարեգին Մաշումյան, 16. Լուկաս Ռոզենսկի, 18. Ռաֆիկ Մելիքյան
Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան
 
Չեխիա
16. Օնժեյ Վահալա, 5. Պավել Դրոզդ, 7. Լուկաս Ռեշետար (ա), 8. Մատեյ Սլովաչեկ, 11. Դավիդ Դրոզդ։
Պահեստայիններ՝ 1. Լուկաշ Նեմեց, 12. Միխալ Հուլա, 2. Դուշան Կյունստներ, 3. Իրժի Ոքոուն, 6. Լուկաշ Կժիվանեկ, 10. Միխալ Սեյդլեր, 13. Միխալ Հոլի, 14. Թոմաշ Բուխտա 
Գլխավոր մարզիչ՝ Թոմաշ Նոյման

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ