Գլխավոր >> Նորություններ >> Հոկտեմբերի 24-ին կկայանա Ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը

Հոկտեմբերի 24-ին կկայանա Ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը

Ֆուտզալ 22.10.2025 15:37

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 13:00-ին, (Երևանի ժամանակով), Կաունասի «Ժալգիրիս» Արենայում կկայանա Ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Մասնակցող 16 երկիր կբաժանվի 4 խմբի՝ A-D։ Յուրաքանչյուր խմբի 2 լավագույն հավաքական դուրս կգա փլեյ-օֆֆ։

Հյուրընկալող 3 հավաքական՝ Լատվիան, Լիտվան և Սլովենիան, կլինեն համապատասխանաբար A, B և C խմբերում։

 

1-ին զամբյուղ

  • Պորտուգալիա (գործող չեմպիոն)
  • Իսպանիա
  • Ուկրաինա
  • Ֆրանսիա

 

2-րդ զամբյուղ

  • Խորվաթիա
  • Իտալիա
  • Սլովենիա (հյուրընկալող)
  • Չեխիա

 

3-րդ զամբյուղ

  • Լեհաստան
  • Հայաստան
  • Վրաստան
  • Բելառուս

 

4-րդ զամբյուղ

  • Բելգիա
  • Հունգարիա
  • Լատվիա (հյուրընկալող)
  • Լիտվա (հյուրընկալող)

 

1/4 եզրափակիչ

  • B խմբի հաղթող - A խմբի 2-րդ տեղ
  • A խմբի հաղթող - B խմբի 2-րդ տեղ
  • C խմբի հաղթող - D խմբի 2-րդ տեղ
  • D խմբի հաղթող - C խմբի 2-րդ տեղ

 

Եզրափակիչը կանցկացվի 2026թ․ հունվարի 21-ից փետրվարի 7-ը:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը որակավորման փուլում անպարտելի էր՝ 5 հաղթանակ, 1 ոչ-ոքի։ Ռուբեն Նազարեթյանի թիմը 6-րդ խմբում 16 միավորով գրավեց առաջին հորիզոնականը և պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։

 

Որակավորման փուլի արդյունքները․

 

  • Հայաստան - Դանիա՝ 4-3
  • Ղազախստան - Հայաստան՝ 4‑4
  • Հայաստան - Ալբանիա՝ 4‑0 
  • Ալբանիա - Հայաստան՝ 1‑5
  • Դանիա - Հայաստան՝ 1-3
  • Հայաստան - Ղազախստան՝ 4‑2

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ