
Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթեց Լիբանանի Մ-15 ընտրանուն
Հայաստանի Մ-15 հավաքականը մայիսի 10-ին իր երկրորդ հանդիպումն անցկացեց ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարի շրջանակում՝ մրցելով Լիբանանի Մ-15 ընտրանու հետ։ Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթեց մրցակցին 2:1 հաշվով:
Այսպիսով, մեր հավաքականը երկրորդ խաղում անընդմեջ հաղթանակ տարավ և 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վերջին տուրում՝ մայիսի 12-ին, Հայաստանի Մ-15 հավաքականը կմրցի Վրաստանի Մ-15 հավաքականի հետ:
Հայաստան Մ-15 - Լիբանան Մ-15 2:1 (0:0)
Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Սամվել Հովսեփյան (Հայաստան)
Գոլերը՝ Գալստյան, 50, Մինասյան, 54, Նասար, 81
Հայաստան Մ-15
12. Վարազդատ Գասպարյան, 2. Արամ Ահարոնյան, 3. Հենզել Բաղոյան (5. Անդրանիկ Հակոբյան, 58), 4. Հարություն Մուսիկյան (7. Կարեն Հովակիմյան, 58), 6. Խոսրով Ղազարյան, 9. Գարի Կևորկ Բասմաջյան (8. Վահե Կարապետյան, 61), 11. Տիգրան Արմենակյան (20. Դավիթ Հարությունյան, 41), 13. Զավեն Խուդավերդյան (ա) (10. Խաչիկ Սեդրակյան, 70), 14. Սեդրակ Մովսիսյան (15. Վարդան Մարգարյան, 41), 17. Աշոտ Գրիգորյան (19. Արամե Մինասյան, 41), 21. Ալեքս Գալստյան (18. Էմիլ Պապիկյան, 70)
Պահեստային՝ 1.Հովհաննես Ուրուշանյան
Գլխավոր մարզիչ՝ Գևորգ Պողոսյան
Լիբանան Մ-15
23. Հուսեին Կդուհ, 2. Ռուդի Ալ Հաջ, 3. Մոհամադ Ատրիս, 5. Էնտոնի Բեջանի (4. Ժոզեֆ Հազիմ, 65), 6. Կարիմ Ջաֆար (20. Օմար Խալեդ, 58), 7. Ռայան Մուկարզել (15. Հասան Համուդ, 51), 8. Ռայան Աբու Էիդ (14. Ժոզեֆ Հնեին, 51), 10. Համզա Տարհինի (ա) (11. Էլիաս Համուշ, 65), 12. Ալի Չուֆի (13. Վաել Սլիմ, 58), 16. Ջոն Նասար, 17. Չարբել Ասաֆ
Պահեստայիններ՝ 1.Ադամ Օրֆալի, 9. Ռալֆ Խուրի, 18. Ալեքսանդր Նեհմեհ
Գլխավոր մարզիչ՝ Ֆրանսուա Դահդան