Գլխավոր >> Նորություններ >> Հայտնի են Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպման մրցավարները

Հայտնի են Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպման մրցավարները

Սուպերգավաթ 23.09.2021 16:42

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթի 2021 թվականի խաղարկության հանդիպումը Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» և երկրի գավաթակիր «Արարատի» միջև: 
Հանդիպման գլխավոր մրցավարն է Աշոտ Ղալթախչյանը։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանն ու Սարգիս Հովհաննիսյանը։ Չորրորդ պաշտոնյան է Յուրա Մահտեսյանը, մրցավարների տեսուչը՝ Աշոտ Հարությունյանը։ Հանդիպման պատվիրակն է Միքայել Հասրաթյանը։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ