Գլխավոր >> Նորություններ >> Ֆուտզալի ՉԼ հիմնական փուլ․ «Յունիսպորտը» 6 գնդակ ուղարկեց «Դուկասի» դարպասը

Ֆուտզալի ՉԼ հիմնական փուլ․ «Յունիսպորտը» 6 գնդակ ուղարկեց «Դուկասի» դարպասը

Ֆուտզալ 30.10.2026 22:59

Հոկտեմբերի 30-ին Լյուքսեմբուրգում կայացավ ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ խմբի վերջին տուրը։

 

«Յունիսպորտը» գերազանցեց հունական «Դուկասին» 6։2 հաշվով։ Հայաստանի չեմպիոնի կազմում դուբլ ձևակերպեցին Էլիսանդրոն և Պուտրուս Վասիլևը։ Էլիսանդրոյին գոլային փոխանցումներ կատարեց Վիտինյոն, իսկ Վասիլևին՝ Սարգիս Մարգարյանը։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Միհրան Դերմենջյանը և Գարեգին Մաշումյանը։

 

«Յունիսպորտն» այժմ ունի 6 միավոր և պահպանում է մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու հնարավորությունը։ Հայկական ակումբի ճակատագիրը կախված է խմբի վերջին հանդիպման արդյունքից, որտեղ կմրցեն լիտվական «Կաունո Ժալգիրիսը» և լյուքսեմբուրգյան «Դիֆերդանժը»։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ