Գլխավոր >> Նորություններ >> Երևանում կայացավ ներառական ֆուտբոլի մինի մրցաշար

Երևանում կայացավ ներառական ֆուտբոլի մինի մրցաշար

Ամեն գնով գոլ խփելու ցանկություն, հաղթելու պատրաստակամություն: ՈւԵՖԱ-ի Մասսայական ֆուտբոլի շաբաթը միավորում է բոլորին:

 

Երևանում կայացավ ներառական ֆուտբոլի մինի մրցաշար: Շուրջ 40 երեխա պայքարեց ու ցուցադրեց ֆուտբոլային հմտությունները:

 

«Այս ծրագիրն օգնում է երեխաներին գրանցել մեծ հաջողություններ՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր առումով։ 2021թ-ին առաջին անգամ սկսեցինք մասնակցել Ֆուտբոլը բոլորի համար խորագրով մրցաշարին։ Արդեն 3 տարի ադապտիվ ֆուտբոլային ակումբը դառնում է չեմպիոն»,- ասում է մարզիչ Դանիել Հակոբյանը։ 

 

2021թ-ից նոյեմբերից Հայաստանում գործում է ներառական ֆուտբոլի 4 թիմ, ընդհանուր 60 մասնակցով: Ծնողները նշում են` ֆուտբոլը դրական է ազդել երեխաների ֆիզիկական և մտավոր առողջության վրա:

 

Ներառական ֆուտբոլով զբաղվողների պահանջարկը մեծ է: Կազմակերպիչները ցանկանում են մեծացնել մարզվողների թիվը և վերապատրաստված մասնագետների քանակը:

 

Միջոցառման վերաբերյալ ՀՖՖ-ի ռեպորտաժը դիտեք այստեղ

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ