Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի գավաթ․ «Նոան» գերազանցեց «Փյունիկին»

Հայաստանի գավաթ․ «Նոան» գերազանցեց «Փյունիկին»

Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի դիմակայության առաջին մրցավեճում «Նոան» 2։1 հաշվով հաղթեց «Փյունիկին»։ Սանդրո Պերկովիչի թիմից հաշիվը 47-րդ րոպեին բացեց Վալենտին Կոստակեն։

Նռնագույններից րոպեներ անց պատասխան գոլը հեղինակեց Խավիեր Մորենոն՝ հստակ իրացնելով 11-մետրանոցը։ 67-րդ րոպեին «Նոային» հաղթանակ պարգևեց Հովհաննես Համբարձումյանը։

Արտակ Օսեյանի թիմը մրցավեճն հանդիպումն ավարտեց 10 ֆուտբոլիստով։ Մրցավարի ավելացրած ժամանակի 5-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Էրիկ Օկանսեն։ 

Հայաստանի գավաթ, 1/4 եզրափակիչ առաջին հանդիպում

«Փյունիկ» - «Նոա»՝ 1։2
Մարզադաշտը՝ Երևան «Ջունիոր սպորտ»
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Վալենտին Կոստակե 47, Խավիեր Մորենո 58, Հովհաննես Համբարձումյան 67

 

  

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ