Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ և Առաջին խմբի 17-րդ տուրի հանդիպումները կմեկնարկեն 1 րոպե լռությամբ
ՀՖՖ
24.11.2025 11:20
Նոյեմբերի 11-ին 99 տարեկանում մահացել է լեգենդար նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանը։
Ի հիշատակ հայկական ֆուտբոլի լեգենդի՝ Fastex Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի հետաձգված խաղը, 15-րդ տուրի, ինչպես նաև Առաջին Խմբի 17-րդ տուրի բոլոր հանդիպումները կմեկնարկեն 1 րոպե լռությամբ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան սև թևկապովներով։