Փոխվել է «Բենտոնիտ» - «Արարատ-Արմենիա-2» հանդիպման անցկացման վայրը
Առաջին խումբ
12.03.2026 12:03
Հաշվի առնելով «Բենտոնիտի» և «Արարատ-Արմենիայի» գրությունները՝ ՀՖՖ Մրցումների բաժինը փոփոխություն է կատարել Հայաստանի Առաջին Խմբի առաջնության 19-րդ տուրի խաղացանկում, մասնավորապես․
«Բենտոնիտ» - «Արարատ-Արմենիա-2» խաղը՝ նշանակված 13․03․2026 թվականին՝ ժամը 15։30-ին «Վանաձոր քաղաքային» մարզադաշտում, տեղափոխվել է Երևան «Ջունիոր սպորտ» մարզադաշտ և վերանշանակվել ժամը 14։30-ին։
Դաշտի տեր ակումբը կլինի «Բենտոնիտը»։ Հանդիպման օրն անփոփոխ է։