Հայաստանի Գավաթ. «Ուրարտուն» և «Անդրանիկը» ոչ-ոքի խաղացին
Հայաստանի Գավաթ
15.04.2026 19:29
Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Ուրարտուն» և «Անդրանիկը» հաղթողին չպարզեցին՝ 1:1:
12-րդ րոպեին հաշիվը բացեց երևանյան ակումբից Արտյոմ Պոլյարուսը՝ հստակ իրացնելով 11-մետրանոցը: Հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ հյուրերից պատասխան գոլը խփեց Միքայել Նդինդին:
Դիմակայության հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 29-ին՝ «Ուրարտուի» հարկի տակ:
Կիսաեզրափակիչ մյուս խաղում ապրիլի 16-ին «Արարատ-Արմենիան» կհանդիպի «Նոային»: Այդ մրցավեճը կմեկնարկի ժամը 18:30-ին:
Հայաստանի Գավաթի խաղարկություն, կիսաեզրափակիչ
«Անդրանիկ» - «Նոա»՝ 1:1
Մարզադաշտ՝ Երևան «Ջունիոր սպորտ»
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Արտյոմ Պոլյարուս, 12, Միքայել Նդինդի, 88
Խաղի արձանագրությունը