Հետ
25.04.2024 13:00

Ֆուտզալի Չեմպիոնների Լիգային ընդառաջ․ «Բարսա»

Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան մայիսի 3-ին՝ «Բենֆիկա» – «Պալմա ֆուտզալ», «Բարսա» - «Սպորտինգ», իսկ երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները՝ մայիսի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Բարսան» կատալոնական «Բարսելոնայի» ֆուտզալի ակումբն է, որը ստեղծվել է 1978 թվականին։ Այն ամենահաջողակ ակումբներից մեկն է ոչ միայն Իսպանիայում, այլև Եվրոպայում։ «Բարսան» չորս անգամ դարձել է ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի հաղթող՝  (2012, 2014, 2020, 2022)։ Եվս երկու անգամ «Բարսան» պարտվել է եզրափակիչներում։ Նախորդ խաղարկությունում ակումբն Էլիտ ռաունդի խմբային փուլն ավարտեց երկրորդ տեղում՝ զրկվելով «չորսի եզրափակչին» մասնակցելու հնարավորությունից։ Մրցաշարում հաղթելու դեպքում տիտղոսների քանակով «Բարսան» կարող է հավասարվել «Ինտեր ՖՍ-ին»։