Հետ
28.04.2024 10:25

Ֆուտզալի Չեմպիոնների Լիգային ընդառաջ․ «Սպորտինգ»

Ֆուտզալի Չեմպիենների Լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան մայիսի 3-ին՝ «Բենֆիկա» – «Պալմա ֆուտզալ», «Բարսա» - «Սպորտինգ», իսկ երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները՝ մայիսի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Պորտուգալական «Սպորտինգը» ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում հաղթել է երկու անգամ (2019, 2021)։ Նախորդ խաղարկության եզրափակչի մասնակիցն է, որը, կիսաեզրափակիչում 7:1 հաշվով վստահ առավելության հասնելով բելգիական «Անդերլեխտի» նկատմամբ, այդուհանդերձ, զիջեց պատվավոր տիտղոսը՝ հետխաղյա հարվածաշարում պարտվելով իսպանական «Պալմա Ֆուտզալին»։

Առհասարակ, մրցաշարի եզրափակիչներում «Սպորտինգը» եղել է 7 անգամ, որոնցից պարտվել 5-ում` (2011, 2017, 2018, 2022, 2023):