Հետ
03.05.2024 23:15

«Պալմա ֆուտզալը» և «Բարսան» Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչում են

ՈւԵՖԱ Ֆուտզալի 2024թ. Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կլինի իսպանական: Մայիսի 3-ին Երևանում կայացան կիսաեզրափակիչ երկու հանդիպումները:

Առաջին խաղում ուժերը չափեցին պորտուգալական «Բենֆիկան» և իսպանական «Պալմա ֆուտզալը»: Չնայած հանդիպման առաջին հատվածում առավելությունը «Բենֆիկայինն» էր, իսպանական ակումբին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ: Այստեղ ևս թիմերը հավասար պայքար մղեցին և հանդիպման ելքը վճռվեց հետխաղյան 6-մետրանոց հարվածաշարի արդյունքում, որտեղ հաջողությունը «Պալմա ֆուտզալի» կողմն էր: Իսպանական ակումբը հաղթեց 4:3 հաշվով և նվաճեց եզրափակչի առաջին ուղեգիրը:

«Բենֆիկա» - «Պալմա ֆուտզալ»՝ 4:4 (6-մետրանոց հարվածաշար՝ 3:4)
Երևան, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր
Գոլերը՝
Լուսիո Ժունիոր, 6'16'', 21'24'', 36'32'', Ժակարե, 10'59'' (Բենֆիկա), Գորդիլյո, 8'3'', 38'38'', Մյուլլեր, 33'46'', Մարսելո, 37'30''

Բենֆիկա
22. Լեո Գուժիել, 4. Աֆոնսո Ժեզուս, 7. Բրունո Կոելյո (ա), 10. Արթուր, 19. Լուսիո Ժունիոր
Պահեստայիններ՝ 1. Մարտիմ, 2. Սիլվեստրե Ֆերեյրա, 8. Գոնչալո Սոբրալ, 11. ԻվանՉիշկալա, 14. Կուտչի, 18. Դիեգո Նունես, 20. Իգոր դե Սոուզա, 70. Վինիսիուս Ռոշա, 99. Ժակարե
Գլխավոր մարզիչ՝ Մարիո Սիլվա

Պալմա ֆուտզալ
1. Կառլոս Բառոն (ա), 2. Չագինյա, 10. Մարիո Ռիվիլյոս, 27. Էռնեստո, 55. Մարսելո
Պահեստայիններ՝ 3. Լուան Մյուլլեր, 6. Վիլիան Լոուրենչո, 7. Կլեբեր, 8. Մոսլեմ, 17. Նեգինյո, 33. Ռոմուլո, 39. Ժեզուս Գորդիլյո
Գլխավոր մարզիչ՝ Անտոնիո Վադիլյո


Օրվա երկրորդ հանդիպումը կայացավ իսպանական «Բարսա» և պորտուգալական «Սպորտինգ» ակումբների միջև: Լարված պայքարում ի վերջո մեկ գոլի առավելությամբ հաղթող ճանաչվեց «Բարսան», որը եզրափակչում կմիանա «Պալմա ֆուտզալին»:

«Բարսա» - «Սպորտինգ»՝ 5:4
Երևան, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր
Գոլերը՝
Ռաֆա Ֆելիքս, 8'20'' (ԻԳ), Ադոլֆո, 8'48'', Անտոնիո Պերեզ, 18'21'', Կատելա, 21'28'', Մատեուս Ռոդրիգեզ, 31'10'' (Բարսա), Տոմաս Պաչո, 0'54'', Զիկի, 16'32'', Ուգո Նևես, 17'22'', Տատինյո, 23'58'' (Սպորտինգ)

Բարսա
21. Դիդակ Պլանա, 8. Ադոլֆո, 10. Պիտո, 13. Կատելա, 17. Էրիկշ
Պահեստայիններ՝ 1. Պաու Լոպեզ, 26. Միքել Ֆեյշաս 3. Մատեուս Ռոդրիգես, 4.Անդրե Կոելյո, 5. Հարադա, 6. Անտոնիո Պերես, 9. Լոզանո (ա), 11. Ֆեռաո, 19. Տուրե
Գլխավոր մարզիչ՝ Խեսուս Վելասկո

Սպորտինգ
92. Ռաֆանին, 4. Տոմաս Պաչո, 6. Զիկի, 29. Մերլիմ, 33. Տայնան
Պահեստայիններ՝ 16. Բերնանդո Պաչո, 2. Տատինյո, 3. Դիոգո Սանտոս, 7. ՈւգոՆևես, 8. Ուեսլի Ֆրանչա, 9. Ժոաո Մատոս (ա), 10. Պաուլետա, 15. Ռաֆա Ֆելիքս, 18; Պանի Վարելա
Գլխավոր մարզիչ՝ Նունյո Դիաս

ՈւԵՖԱ Ֆուտզալի 2024թ. Չեմպիոնների Լիգայի 3-րդ տեղի համար հանդիպումը տեղի կունենա մայիսի 5-ին՝ ժամը 17:00, իսկ եզրափակիչը նույն օրը ժամը 20:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: