Հետ
27.04.2024 11:31

Ֆուտզալի Չեմպիոնների Լիգային ընդառաջ․ «Մալյորկա Պալմա Ֆուտզալ»

Ֆուտզալի Չեմպիենների Լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան մայիսի 3-ին՝ «Բենֆիկա» – «Պալմա ֆուտզալ», «Բարսա» - «Սպորտինգ», իսկ երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները՝ մայիսի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Իսպանական «Պալմա Ֆուտզալը» ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գործող գավաթակիրն է։ Բաղձալի տիտղոսն իսպանական ակումբը նվաճել է միայն մեկ անգամ՝ 2022/23 մրցաշրջանի եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում պարտության մատնելով պորտուգալական «Սպորտինգին»։

Ակումբը ստեղծվել է 1998 թվականին։ Այն երբեք չի դարձել ֆուտզալի Իսպանիայի չեմպիոն՝ լավագույն արդյունքը գրանցելով 2021/22 մրցաշրջանում, երբ «Պալմա Ֆուտզալը» գրավեց երկրորդ տեղը՝ փլեյ-օֆի եզրափակիչում պարտվելով «Բարսային»։ 2022 թվականից «Պալմա Ֆուտզալի» կազմում է հանդես գալիս ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլեր Բարբոսան։