Հետ
26.04.2024 09:55

Ֆուտզալի Չեմպիոնների Լիգային ընդառաջ․ «Բենֆիկա»

Ֆուտզալի Չեմպիենների Լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան մայիսի 3-ին՝ «Բենֆիկա» – «Պալմա ֆուտզալ», «Բարսա» - «Սպորտինգ», իսկ երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները՝ մայիսի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Պորտուգալական «Բենֆիկան» համանուն պորտուգալական ակումբի ֆուտզալը ներկայացնող թիմն է, որը հիմնադրվել է 2001 թվականին՝ միանգամից դառնալով եվրոպական ֆուտզալի գրանդներից մեկը։

«Բենֆիկան» երկու անգամ դուրս է եկել ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ՝ հաղթելով 2009/10 մրցաշրջանի խաղարկությունում, որի եզրափակչում «Բենֆիկան» լրացուցիչ ժամանակում պարտության մատնեց իսպանական «Ինտեր ՖՍ-ին» 3:2 հաշվով։

Նախորդ խաղարկությունում թիմը ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում գրավել է երրորդ հորիզոնականը։ Վերջին հաջողությունից հետո նրանք չորս անգամ պարտվել են կիսաեզրափակիչներում՝ չկարողանալով կրկնել սեփական մարզադահլիճում 2010 թվականին տոնած հաղթանակը։