Նորություններ

-
Մարկոս Պիզելլի. «Հիմա ազգային հավաքականի ամենամեծ երկրպագուն եմ»
27.03.202019:45
Մարկոս Պիզելլի. «Հիմա ազգային հավաքականի ամենամեծ երկրպագուն եմ»

ՀՖՖ պաշտոնական կայքն ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն ներկայումս Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկող, այլ նաև ժամանակին մեր գլխավոր թիմում մեծ դերակատարում ունեցած ֆուտբոլիստներին: Մարկոս Պիզելլին ազգային հավաքականի՝ բոլոր ժամանակների ամենասիրված ֆուտբոլիստներից է, ում երկրպագուները մինչ օրս էլ մեծ սրտացավությամբ են վերաբերվում: Հունվարին վնասվածք ստանալուց և հավաքականում կարիերան ավարտելու որոշման մասին հայտարարելուց հետո Մարկոս Պիզելլին առաջին անգամ զրուցել է ՀՖՖ պաշտոնական կայքի հետ, պատմել իր ներկայիս վիճակի և պլանների մասին.

 

«Այժմ լավ եմ զգում, վերջերս եմ վերադարձել ԱՄՆ-ից և ներկայումս ընտանիքիս հետ մեկուսացման մեջ եմ Բրազիլիայում: Ծունկս արդեն ավելի լավ է, տհաճ զգացողություններն ավելի քիչ են: Անհատական մարզումներ եմ անցկացնում, բայց չեմ փորձում ֆուտբոլ խաղալ: Հիմա դրա ժամանակը չէ, բոլորի գերխնդիրը պետք է լինի իրենց ընտանիքների մասին հոգ տանելը:

Շատ եմ կարոտում Հայաստանը և, հատկապես, հավաքականում իմ խաղընկերներին, ողջ անձնակազմը, ֆեդերացիայի աշխատակիցներին: Ես հետևում եմ բոլոր նորություններին, շատ ուրախ եմ, որ նոր գլխավոր մարզիչ ունենք, որը շատ փորձառու մասնագետ է: Ինձ թվում է՝ նրա հետ լուրջ արդյունքներ կգրանցենք: Հիմա, երբ այլևս չեմ խաղում, մեր հավաքականի ամենամեծ երկրպագուն եմ: Անկախ այն հանգամանքից, թե ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն երբ կթույլատրեն ընկերական խաղեր անցկացնել և դրանք կլինեն Հայաստանում, թե ոչ, կփորձեմ ամռանը գալ Հայաստան և հանդիպել բոլոր ընկերներիս»:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 18 36
2. Լոռի ՖԱ 18 32
3. Ալաշկերտ 18 31
4. Արարատ 18 31
5. Նոա 18 30
6. Շիրակ 18 28
7. Փյունիկ 18 23
8. ՈՒրարտու 18 23
9. Գանձասար-Կապան 18 18
10. ՖԱ Երևան 18 0