Մարզչական կրթություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզչական կրթության համակարգի նպատակն է պատրաստել և շարունակաբար զարգացնել գիտելիքներով, գործնական հմտություններով և մասնագիտական արժեքներով օժտված մարզիչներ՝ նպաստելով խաղացողների, թիմերի և հայկական ֆուտբոլի զարգացմանը։

ՀՖՖ մարզչական կրթության ծրագրերն իրականացվում են ՈՒԵՖԱ-ի մարզչական կոնվենցիայի չափանիշներին համապատասխան և հիմնված են տեսական գիտելիքների ու գործնական աշխատանքի փոխկապակցման վրա։ Ուսումնառության ընթացքում կարևոր տեղ են զբաղեցնում իրական մարզչական միջավայրում աշխատանքը, փորձի փոխանակումը, սեփական գործունեության վերլուծությունը, ինքնակրթությունը և շարունակական մասնագիտական զարգացումը։

Մարզչական կրթության համակարգը ներառում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Ց, Բ, Ա և Պրո կարգերի արտոնագրերի դասընթացներ, ինչպես նաև դարպասապահների, ֆուտզալի և ֆիզիկական պատրաստության մարզիչների մասնագիտացված կրթական ծրագրեր։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ