Գլխավոր >> Նորություններ >> Մեկնարկում է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

Մեկնարկում է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

Մայիսի 29-ից մեկնարկում է ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ հունիսի 19-ին կայանալիք Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը https://tickets.ffa.am/ կայքում: 

Տոմսերի վաճառքը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի ավելի ուշ: Այդ մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:

Տոմսերը, ինչպես առցանց, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից, հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 5 տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:

Տոմսերի արժեքներն են՝
- Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
- Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
- Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ