Ազգերի լիգա․ Հայաստանի ազգային հավաքականն ու Չեռնոգորիան գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին
Ազգերի լիգայի C2 խմբի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Պոդգորիցայում մրցեց խմբի ներկայիս առաջատար Չեռնոգորիայի հետ։ Թիմերը գրանցեցին գոլազուրկ ոչ-ոքի։
86-րդ րոպեին տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստով։ Նարեկ Հովհաննիսյանի նկատմամբ կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Ստեֆան Լոնչարը։
Խմբի մյուս խաղում Կիպրոսի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Լատվիային։ Այս տուրից հետո Չեռնոգորիան 10 միավորով գլխավորում է C2 խմբի մրցաշարային աղյուսակը։ Կիպրոսը երկրորդ տեղում է, իսկ մեր ընտրանին՝ 4 միավորով, երրորդն է։ Վերջին հորիզոնականում Լատվիան է։
Ազգերի լիգայի այս խաղարկության խմբային փուլի վերջին երկու հանդիպումները Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նոյեմբերին։ Նոյեմբերի 12-ին կընդունենք Կիպրոսին, իսկ նոյեմբերի 15-ին կհյուրընկալվենք Լատվիային։
ՈՒԵՖԱ Ազգերի լիգա, C2 խումբ, 4-րդ տուր
Չեռնոգորիա - Հայաստան՝ 2։0
Մարզադաշտ՝ Պոդգորիցայի քաղաքային մարզադաշտ
Մրցավար՝ Մանֆրեդաս Լուկյանչուկաս
Հեռացում՝ Ստեֆան Լոնչար 86'