Գլխավոր >> Նորություններ >> Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում է

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում է

Ֆուտզալ 25.01.2026 17:41

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պատմություն կերտել Եվրոպայի առաջնությունում: B խմբի առաջին տուրում Ուկրաինային գերազանցելուց հետո մեր թիմը 2-րդ տուրում 5:4 հաշվով հաղթեց Չեխիայի ընտրանուն՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր:

 

Չնայած առաջինը բաց թողնելուն՝ Ռուբեն Նազարեթյանի թիմը չընկճվեց՝ ընդմիջման գնաց 3:1 հաշվով հաղթանակով: Աչքի ընկան Վլադիմիր Սանոսյանն ու Նիկիտա Խռոմիխը, իսկ Տոմաշ Կուդելկան գրավեց սեփական դարպասը:

 

2-րդ կեսում մրցակիցը 3, իսկ մեր ընտրանին 2 գոլ խփեց՝ աչքի ընկավ Արսեն Պետրոսովը, իսկ Խռոմիխը դուբլ գրանցեց: Նա ճանաչվեց նաև մրցավեճի MVP:

 

Ֆուտզալի Եվրոպայի առաջնություն, Տուր 2

Հայաստան-Չեխիա՝ 5:4

Գոլերը՝ Պավել Դրոզդ, 1'26'', Վլադիմիր Սանոսյան, 2'02'', Նիկիտա Խռոմիխ, 6'27'', 30'50'', Տոմաշ Կուդելկա (ինքնագոլ), Ֆրանսիսկո Միկուս 24'00'', Արսեն Պետրոսով, 30'34'', Դավիդ Դրոզդ, 39'03''

Խաղի արձանագրությունը

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ