Գլխավոր >> Նորություններ >> Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմական հաղթանակ գրանցեց Եվրոպայի առաջնությունում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմական հաղթանակ գրանցեց Եվրոպայի առաջնությունում

Ֆուտզալ 22.01.2026 20:41

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմական հաղթանակով նշեց նորամուտը Եվրոպայի առաջնությունում:

 

B խմբի մեկնարկային խաղում Ռուբեն Նազարեթյանի թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակի հասավ Ուկրաինայի նկատմամբ:

 

Մեր թիմից դուբլի հեղինակ դարձավ Միհրան Դերմենջյանը: Նա ճանաչվեց նաև հանդիպման MVP: Ուկրաինացիներից աչքի ընկավ Վլադիսլավ Պերվիեիևը:

 

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաջորդ խաղը կանցկացնի հունվարի 25-ին, մրցակիցը Չեխիան է:

 

Ֆուտզալի Եվրոպայի առաջնություն, Տուր 1

Հայաստան – Ուկրաինա՝ 2:1

Գոլերը՝ Միհրան Դերմենջյան, 29,46, 38,04, Վլադիսլավ Պերվիեիև, 25,20

Խաղի արձանագրությունը

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ